
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 21.39-ին Թուրքիայի Վան քաղաքից 85 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 2-3 բալ: