Նախկին մոդելը իր ողջ ունեցվածքը կտակել է Միք Ջագերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդել Լոռեն Սքոթը, որն անցած շաբաթ ինքնասպան էր եղել, իր ողջ ունեցվածքը կտակել է The Rolling Stones խնբի ղեկավար Միք Ջագերին, ում հետ հանդիպում էր արդեն տաս տարի:

Այս մասին ասվում է Սքոթի կտակում, որի օրինակը հայտնվել է ԱՄՆ լրատվամիջոցների ձեռքին, հաղոդում է ИТАР-ТАСС-ը:

Կտակի համաձայն, միակ ժառանգը կստանա նրա Նյու Յորքում գտնվող բնակարանը, որն արժե 8 մլն դոլար, ինչպես նաև թանկարժեք զարդերը, ավտոմոքենաները, կահույքը և այլ անձնական իրերը `  1 մլն դոլար ընդանուր արժողությամբ:

Կտակում հատուկ նշվում է, որ հարազատ եղբորը և քրոջը Սքոթը ոչ մի ցենտ չի թողել: Նախկինում մոդել Լոռեն Սքոթը զբաղվում էր հագուստի դիզայնով: Նրա պատրաստված զգեստներն էին կրում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և Ֆրանսիայի նախկին նախագահի կինը `  Կարլա Բրունին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միք Ջագերը իր ընկերուհու պարտքերի մարման համար 6,6 մլն դոլար է ծախսել:




Լրահոս