ԱՄՆ-ի առաջին տիկինները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը հունվարի 20-ին: Նրա կնոջ` Մելանյայի և մյուս ամերիկացի նախագահների կանանց մասին` ֆոտոշարքում:

Երդմնակալության արարողությանը հաջորդած պարահանդեսին Դոնալդ և Մելանյա Թրամփերն իրենց առաջին պարը պարեցին, պարի համար ընտրվել էր Ֆրենկ Սինատրայի May Way երգը:

44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը:

Ամերիկացիների մեծամասնության կարծիքով` Միշելը Սպիտակ տանն անցկացրած 8 տարիների ընթացքում «ոճի իկոնա» և աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է դարձել:

Լոռա Բուշ` ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կինը: Հենց նա է եղել կանանց և  երեխաների առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի հեղինակը:

Հիլարի Քլինթոն` ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինը: 2016թ. նա փորձեց կրկին վերադառնալ Սպիտակ տուն, սակայն պարտվեց Դոնալդ Թրամփին:

1993թ. հունվարի 20-ին Բիլ Քլինթոնի երդմնակալությանը նվիրված պարահանդեսի ժամանակ:

Բարբարա Բուշ` ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը: Ջորջ Բուշ ավագը կառավարել է 1989-1993թթ.:

Նենսի Ռեյգան` ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոմալդ Ռեյգանի կինը, առաջին տիկին է եղել 1981-1989թթ.:

Ռոզալին Քարթեր` ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կինը, առաջին տիկին է եղել 1977-1981թթ.:

Բեթթի Ֆորդ` ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի կինը, առաջին տիկին է եղել 1974-1977թթ.:

Նրանք Սպիտակ տան ամենաանկեղծ զույգն էին և չէին թաքցնում իրենց սերը:

Փեթ Նիքսոն` ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կինը, առաջին տիկին է եղել 1969-1974թթ.:

Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահն էր, ով լքեց պաշտոնը ժամկետից շուտ: Պատճառը Ուոթերգեյթի սկանդալն էր:

Լեդի Բյորդ Ջոնսոն` ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կինը, առաջին տիկին է եղել 1963-1969թթ.:

Լինդոն Ջոնսոնը զբաղեցրել է նախագահի պաշտոնը Քենեդիի սպանությունից հետո:

Ժակլին Քենեդի` ԱՄՆ 35-րդ նախագահի կինը, առաջին տիկին է  եղել 1961-1963թթ.:

Դեմոկրատ Ջոն Քենեդին երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքն այսպես ավարտեց. «Մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ կարող է ձեզ տալ երկիրը, այլ այն մասին, թե ինչ կարող եք տալ դուք»:




Լրահոս