
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Քոլամբուս Քրյուին»։
Դաշտի տերերի կազմում ամբողջական հանդիպում են անցկացրել Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։ Արգենտինացի Լիոնել Մեսսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը չեն մասնակցել հանդիպմանը, քանի որ իրենց հավաքականների հետ պատրաստվում են հունիսի 20-ին մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 20 խաղից հետո 41 միավորով Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարն է։