
Կառավարությանը սկսել է անհանգստացնել ՃՈ կանոնների խախտման դիմաց կիրառվող ահռելի տուգանքների խնդիրը:
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առաջարկել է փոխել գործող կարգը և փոքր-ինչ մեղմացնել տուգանքների չափերը:
Համապատասխան հանձնարարանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ի գիտություն, սակայն խնդրի ուսումնասիրման համար բավական մեծ ժամկետ է խնդրել:
Հրայր Թովմասյանը 1-2 ամսվա ընթացքում պետք է պատկերացում կազմի խնդրի վերաբերյալ, իսկ ևս մեկ ամիս, որպեսզի օրենսդրական փոփոխության անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկությամբ հանդես գալ:
Թե ի՞նչ կլինի վարչապետի առաջարկի հետ ՝ պարզ կդառնա մի քանի ամիս հետո: