
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից:
Երեւանի ավագանին կրկին հետաձգել է նախագիծը:
Նախապես միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երկուշաբթի օրը գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն հետաձգվում է:
Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։
ArmLur.am-ը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից տեղեկացավ, որ նախագիծը երկրորդ անգամ է հետաձգվում՝ մինչեւ 2025թ-ի հունվարի 1-ը:
Քրիստինա Մուշեղյան