Ինչո՞վ է զբաղված Դումանյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Սուրեն Հարությունյանն  այսօր ՀՀ կառավարության շենք առջև էր:  Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում  ասաց, որ ինքը բողոքում է  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից:

Արդեն մի քանի տարի է, որ քաղաքացին բարձրաձայնում է այն  մասին, որ իրեն 10 տարի կեղծ թոշակավորել են որպես հոգեկան հիվանդի, վատնել են պետության փողերը:

Քաղաքացու խոսքով`  իր խորթ մայրը ժամանակին իրեն տարել է հոգեբուժարան, որպեսզի հետագայում տիրանա իր հայրական տանը:

«Եթե առողջ ճանաչեն,  ապա մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև դիսպանսերի կլինիկայի ղեկավարը կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց քաղաքացին:

Սուրեն Հարությունյանը  վստահեցնում է `  ինքը հոգեկան հիվանդ չէ, քանի որ աշխատում է, ունի ընտանիք, շքանշաններ:

Մանրամասն ՝ տեսանյութում:




Լրահոս