Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։
Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։
ՀԳ. Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես»։