Դիպուկահարի կրակոցից 19-ամյա հայ զինվոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետության սահմանային զորամասերից մեկում, այսօր` նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:40-ին, հայ զինվոր է սպանվել:ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից  հայտնում են, ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:




Լրահոս