Նելլի Ղուլյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Նելլի Ղուլյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն. Ղուլյանի 2024 թվականի հունիսի 21-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունիսի 24-ից Նելլի Ղուլյանին ազատել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է կարգադրության մեջ:

Ավելի վաղ Նելլի Ղուլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ դադարեցնում է աշխատանքը՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար:




Լրահոս