Արաբկիրի փողոցներից մեկում կրակոց է հնչել․ հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։25-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա.Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել՝ «սրունքի առաջնային մակերեսի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ հրազենային վնասվածքը ստացել է Կ.Թ-ն, որը վնասվածքը ստացել է նշված հասցեում զենքի գնդակին մուրճով հարվածելու հետևանքով։

Իրավապահները ստուգել են քաղաքացու հայտնած տեղեկությունը եւ պարզվել է, որ Կ.Թ-ն իր կամքից անկախ հանգամանքերում հրազենով կրակոց է արձակել և ստացել վնասվածք։ Հրազենն առգրավվել է, որը եղել գազային ատրճանակ։

Քնար Մանուկյան




Լրահոս