Միջազգային քրեական դատարանը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի կալանավորման օրդեր է տվել։
Դատարանը մեղադրում է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովին ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և անմարդկային արարքների մեջ։