Երևանում հունիսի 27-ի գիշերը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։
Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունիսի 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։