
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ArmLur.am-ին հայտնեց․
«Դատական իշխանություն Հովսեփյան Նաիրային փոխանցեք, որ քաղաքացին ով արդեն 2-րդ տարին էր թևակոխել, որ տեղյակ չէր, թե ի վերջո իր գործով, որը քննվել էր 2018-ից ու առանց որևէ հիմքի արգելանք դրվել իր գույքի վրա, ինչ դատական ակտ է կայացվել, այսօր գիշեր մահացել է …. Ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար»։
Նշենք, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը Աննա Հակոբյանի մտերիմն է, որին օրերս հեռացրեցին ԲԴԽ-ից, իսկ ահա դատական ակտերի ուշացնան համար կարգապահական վարույթը ԲԴԽ-ն կարճեց։
Քնար Մանուկյան