Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախօրեին նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։
«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու Նիկոլ Փաշինյանին՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ընթացքում կերևա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան։ Ես զինվորական եմ, նախկինում էլ մարզպետ եմ եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։