Իրանի փոխնախագահը հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում։

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու համար և ի պատասխան Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի (Իրանի պահպանողական կուսակցությունների կոալիցիա), ինչպես նաև որոշ համախոհների խնդրանքին, ես մերժեցի շարունակել իմ ուղին և հուսամ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն առիթից՝ միավորվելու և շարժման հեղափոխությունն ամրապնդելու համար»,- ասված է ուղերձում։

Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»։ Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընթացքը։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 մարդկանցից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն վեց թեկնածուի, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին էր։




Լրահոս