Բաշար ալ Ասադը հանդիպել է ՀՀ պատգամավորներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր Դամասկոսի իր նստավայրում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի քանի երկրների կողմից աջակցություն ստացած ահաբեկչության եւ ծայրահեղականության վտանգների մասին:

ՍԱՆԱ հեռուստաընկերության փոխանցմամբ ՝  հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն Ասադին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում նա իր եւ հայ ժողովրդի անունից դատապարտել է Քեսաբում ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի աջակցությամբ իրականացրած հարձակումները:

Նամակում Հայաստանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու ջանքերի համար:

Իսկ Ասադը գնահատել է պաշտոնական Երեւանի օբյեկտիվ դիրքորոշումը Սիրիայի հակամարտության հարցում:

ՍԱՆԱ-ն նաեւ հայտնում է, որ հայ խորհրդականները հաստատել են, որ լիովին աջակցում են այն ամենին, ինչ Դամասկոսն անում է՝ երկրի կայունությունը եւ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ Քեսաբից հեռացածների անվտանգ վերադարձը երաշխավորելու համար: Պատգամավորները վստահություն են հայտնել, որ Սիրիան կմնա որպես տարբեր համայնքների գոյակցության եւ ազգային միասնության մոդել:

Ֆարմանյանից բացի Սիրիա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը:

 

eruerujeju

20140327-145211

 




Լրահոս