
Բանտից ազատված Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիյա Տիմոշենկոն հաստատել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի ընտրություներում:
«Ես խնդրելու եմ «Բատկիվշչիանայի» համագումարին, որը կայանալու է մարտի 29-ին, իմ թեկնածությունն առաջադրել երկրի բարձրագույն պաշտոնում ընտրվելու համար: Ես ուղղակի պարտավոր եմ նախագահ դառնալ», – ասել է Տիմոշենկոն: