Մոտոցիկլետը բախվել է եզրաքարին․ մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները մի քանի մետր այն կողմ են ընկել և նրանց փրկել է սաղավարտը:




Լրահոս