ԸՆԴԳՐԿՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է եւ միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: «Կոնվերս» բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին եւ առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ եւ առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում՝ Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:
Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են: Ողջ աշխարհում, համաձայն McKinsey Camp; Company (2019) եւ Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.
. Պարզություն: Հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում եւ ինչ ծառայությունների համար,
. Հարմարավետություն. կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները,
. Ժամանակի եւ ֆինանսների խնայողություն. փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոդուկտների սակագների հանրագումարը,
. Հասկանալի ձեւաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ՝ հեռահաղորդակցության ոլորտում:
Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը
Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra եւ Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային եւ կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչեւ 3,5%-ի չափով), հիմնական եւ կից վճարային քարտեր, թվային Visa Virtual քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում «ԱրՔա» համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:
Կախված սակագնային պլաններից՝ կան նաեւ տարբերություններ: Այսպես. Neo փաթեթով հաճախորդներին է առաջարկվում Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտեր:
Ultra փաթեթով՝ Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտեր, ինչպես նաեւ 10% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, Զվարթնոց օդանավակայանի բիզնես սրահ մուտքի հնարավորություն, ճամփորդական ապահովագրություն։
C360 Elite փաթեթով՝ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաեւ 15% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, ճամփորդական ապահովագրություն, Concierge ծառայություն, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ եւ այլ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ մուտքի հնարավորություն:
Զարգացումը շարունակական գործընթաց է. «Կոնվերս» բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաեւ փաթեթը փոխելու հնարավորությունը:
Մենք հետեւում ենք միտումներին եւ հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:
Ի դեպ, նույն McKinsey Camp, Company-ի ուսումնասիրության արդյունքներով՝ փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսը 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին- առանձին գնողներինը:
C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները:

«ԴԱՐՁԻ՛Ր ԿԱՆԱՉ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ»
«Ակբա» ֆեդերացիան եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։
Ծրագրի շրջանակում հայտարարված՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին եւ հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնելու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։
Մրցույթին կարող են մասնակցել հետեւյալ հյուրանոցներն ու հյուրատները, որոնք.
. ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,
. գտնվում են գյուղական վայրում,
. պատկանում եւ կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
. ունեն առնվազն 5 սենյակ։
Դրամաշնորհային մրցանակի առավելագույն չափը 1.500.000 ՀՀ դրամ է։
Հաղթողները պարտավորվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը եւ այլն։
Հաղթողները պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:
Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչեւ 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի ս.թ. սեպտեմբերի 1-ին։
Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն իսկ ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետեւյալ հղմամբ:
Առաջիկայում կհայտարարվի նաեւ ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։
«Ակբա» ֆեդերացիան «Ակբա» բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ «Ակբա» ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:




Լրահոս