ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության եզրափակչում Սեյրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր։

ԿՈՌՈՒՊՑԻԱ
ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում Կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Զոհրաբ Սայադյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում եւ դասակարգում է պետությունները/տարածքները՝ ելնելով այն բանից, թե երկրի հանրային ոլորտը (պետական եւ համայնքային մարմիններ) որքանով է ընկալվում որպես կոռումպացված: Այն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է իրենց բնագավառներում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների եւ գնահատումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրությամբ:
«Թրանսփարենսի ինթերնեշնըլ»

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԸՀ-ն կոռուպցիայի վերաբերյալ աշխարհում ամենից լայնորեն գործածվող ցուցանիշն է:

ՎԻԶԱ
ՀԱՐՑ. Ո՞րն է Շենգեն վիզայի եւ ազգային վիզայի միջեւ տարբերությունը:
Գայանե Առաքելյան (23 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շենգենյան վիզան (C տեսակ) տրվում է Շենգեն գոտու անդամ երկրներից որեւէ մեկի կողմից եւ վավեր է Շենգենյան երկրներում կարճ ժամանակահատվածով մնալու համար՝ սահմանափակված մինչեւ 90 օր 180 օրվա ընթացքում:
Եվրոպական օրենսդրությամբ այդպիսի վիզաների ստացումը եւ թողարկումը կատարվում է նպատակավայրի երկրի հյուպատոսության կողմից: Մի քանի Շենգենյան երկրներ ճամփորդելու դեպքում հիմնական նպատակավայրը որոշվում է ճամփորդության նպատակով կամ մնալու տեւողությամբ: Շենգենյան երկրում մնալու ծառայողական պատճառները գերակշիռ են դրա՝ այլ երկիր զբոսաշրջության, ընտանեկան կամ մասնավոր հիմքով այցելությունների նկատմամբ:
«ԹիԷլԷսկոնտակտ» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային երկարաժամկետ վիզան (Dտեսակ) վավեր է միայն վիզա տրամադրող երկրում հաստատվելու կամ ավելի քան 90 օր մնալու համար: Ազգային վիզան, այնուամենայնիվ, թույլ է տալիս տարանցել այլ Շենգեն երկրների միջով, եւ որոշների համար (Իտալիայի քաղաքացու երկարակյաց ամուսին, աշխատողներ, ուսանողներ կամ այցելուներ) այն նաեւ թույլ է տալիս ազատորեն ճամփորդել Շենգեն գոտու ողջ տարածքում:




Լրահոս