Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասակցելու իր մտադրության մասին հայտարարած նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի թիվ 1 թշնամին է:
Ըստ bbc-ի՝ նախկին վարչապետը հերքել է հայտնի ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ իր կապի մասին լուրերը, և այն, որ ինքը բանտից ազատվելուց հետո մեկնել է Մոսկվա:
Նրա խոսքով՝ այն ագրեսիան, արհամարհանքը, ցինիզմը, որ Կրեմլը դրսևորում է Ուկրաինայի հանդեպ, անհեռանկար են դարձնում բանակցությունները Կիևի և Մոսկվայի միջև:
Տիմոշենկոն պնդում է, որ Ուկրաինայի ճակատագիրը կարող են որոշել միայն «աշխարհի խոշորագույն երկրների ղեկավարների բանակցությունները Պուտինի հետ, ով հանդիսանում է պատերազմի և Ուկրաինայի օկուպացման նախաձեռնողը»: