
ՔՊ-ական պատգամավորներն այսօր Տավուշի մարզ են այցելել։ Նրանք Կիրանց գլուղից լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզ են գնացել Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը և Նարեկ Զեյնալյանը։
Նրանք տեսանյութ են հրապարակել այն հատվածից, որտեղ սահմանազատման անվան տակ սյուներ են տեղադրվել, որոնք, ըստ ՔՊ-ականների, պետք է պաշտպանեն տեղի բնակիչներին ադրբեջանցիներից։