Շերեմետևո թռչող ինը ինքնաթիռ ուղևորվել է այլընտրանքային օդանավակայաններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 20:20-ին «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով: Շերեմետևո թռչող ինը ինքնաթիռ վատ եղանակի պատճառով գնացել է այլընտրանքային օդանավակայաններ՝ Ստրիգինո (5 ինքնաթիռ), Վնուկովո (2 ինքնաթիռ), «Դոմոդեդովո» (1 ինքնաթիռ) և «Պուլկովո» (1 ինքնաթիռ)»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության և Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի մասնագետները վատ եղանակի ֆոնին ուժեղացրել են Մոսկվայի և տարածաշրջանի օդային տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգը։