«Շերեմետևո» օդանավակայանում ձնաբքի պատճառով տասնյակ թռիչքներ են չեղյալ համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շերեմետևո» օդանավակայանում 68 թռիչք է չեղյալ համարվել եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին վկայում են օդանավակայանի չվացուցակների տվյալները. գրում է Lifenews-ը:

Մոսկվայում հունվարի 26-ի գիշերվանից շարունակվում է ձնաբուքը:

«Դոմոդեդևո» օդանավակայանում 3 թռիչք է չեղյալ համարվել:

Հիդրոմետկենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ Մոսկվայում այսօր ամպամած եղանակ կլինի և ձյուն կտեղա: Իսկ ջերմաստիճանը ցերեկը կլինի -2 – 0 աստիճան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս