
Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։ Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։
«Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և պայթյուններ էին պատրաստում նահանգի տարբեր շրջաններում»։
Շարիֆին ընդգծել է, որ «իրավապահ ուժերի շնորհիվ նահանգում 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցավ լիակատար ապահով պայմաններում»։