Ռուսաստանը հաջողություն է մաղթում Իրանին նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի նախագահության օրոք և ակնկալում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում իրանցիների ընտրությանը։ Իրանի ժողովուրդն իրացնում է իր ինքնիշխան իրավունքը, մենք հաջողություն ենք մաղթում Իրանի նոր ղեկավարությանը և, իհարկե, հույս ունենք շարունակել սերտ գործընկերային ու դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։