Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին՝ ժամը 18:01-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին բախվել են Audi (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1984 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. Audi մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Audi մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Ա.-ն (ծնված 1985 թ․), Մ. Ա.-ն (ծնված 2020 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։




Լրահոս