Սպասվող էլիտար հարսանիքը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ. «Հրապարակ» օրաթերթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ: Չնայած որոշվել էր, որ հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 25-ին` շաբաթ օրը, բայց քանի որ այդ օրը հաջորդում է ապրիլի 24-ին, որոշել են պսակադրությունն անել հաջորդող շաբաթվա օրերին, ըստ ամենայնի` ապրիլի 27-ին: Հարսանյաց վայրի ընտրությունը` «Ֆլորենս», թե «Փարավոն», թողնվել է նորապսակների որոշմանը. չեն ուզում Ծառուկյանին շատ նեղություն տալ: Ներկա կլինեն մոտ 800 հոգի: Սերժ Սարգսյանն է՞լ է հրավիրվելու՝ հարցրինք: «Անպայմա՛ն»»:

 




Լրահոս