
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրվող ռազմական ֆինանսական օգնության սառեցումը։
Դարչիաշվիլին ասել է, որ Վրաստանի անվտանգությանն ու օկուպացիայի խնդիրը մնում են մարտահրավերներ, և նման օգնությունը ծառայում է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Նա հավելել է, որ նման որոշումները չեն խոչընդոտի ԵՄ-ին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին:
«Վրաստանը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ պայքարել սպառնալիքների դեմ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի և ԵՄ-ի համագործակցությունը հիմնված է ասոցացման համաձայնագրի վրա։ Մենք բոլորս պարտավորություններ ենք ստանձնել և հետևողականորեն կատարում ենք դրանք»,- ասել է նա։