
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 21 հայտ: