Երևանի քաղաքապետարանը մայիսի 13-ին պայմանագիր է կնքել «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի հետ՝ վերելակների ձեռքբերման և տեղադրման համար։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 631 մլն 986 հազար դրամ, որով պետք է տեղադրվի 400 վերելակ։
2019-ին ընկերությունը 159 միլիոն դրամի դիմաց տեղադրել է 17 վերելակ։ 2020-ին քաղաքապետարանի և «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով փոխարինվել է 500 վերելակ, պայմանագրի արժեքը կազմել է 4 մլրդ 678 մլն դրամ։
1967-ին հիմնադրված ռելեի գործարանն այժմ կոչվում է «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ, որի գլխավոր տնօրենը Ռաֆայել Գրիգորյանն է , ով վերջինս պահածոների գործարանի տնօրեն Սարգիս Պողոսյանի աներն է:
Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի փետրվարի 23-ին կնքել է ևս մեկ վերելակների ձեռքբերման և տեղադրման պայմանագիր։
Այս պայմանագրի արժեքը կազմել է 939 մլն 990 հազար դրամ, որով «Ավագ Շին 1» ՍՊԸ-ն պարտավորվում է իրականացնել 100 վերելակների տեղադրում։
Հարկ է նշել, որ պայմանագրերը ձեռք է բերվել բաց մրցույթի ընթացակարգով։
Էմմա Միքայելյան