Ինչո՞ւ պետք է մասնավորը 70% շահույթ ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քառօրյան բավականին հագեցած և հետաքրքիր էր: Բավականին լարված քննարկում տեղի ունեցավ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին հայտնի նախագիծը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Պրն. Հակոբյանի խոսքով`բոլորն էլ հասկանում  են, որ ցանկալի է  ստեղծել քաղաքակիրթ ավտոկայանատեղիներ:

«Հիմնական մեխն այն էր, թե ինչ սկզբունքներով ենք փորձելու իրականացնել դա: Որևէ մեկն այդպես էլ չկարողացավ փաստարկել, թե ինչի համար մասնավորը պետք է մաս կազմի այս գործարքին և 70 տոկոս շահույթ ստանա»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն և տարկետման իրավունքի վերացմանը:

«Եթե ծանոթ եք՝ ովքեր են տարկետում վերցնում, կարող եք ասել, որ դրանից տուժում է գիտությունը, տուժում է նաև բանակը:

Կրթության նախարարն արդեն հայտարարել է, որ կաջակցի սրան: Մնում է, որ քաղաքական ուժերը համաձայնության գան այս հարցի վերաբերյալ, և կարողանանք հասնել մեր նպատակին»,- եզրափակեց Հակոբյանը:




Լրահոս