Կենտրոն վարչական շրջանում կրկին լույս չկա. «ՀԷՑ»-ում դեռ չգիտեն, թե երբ է խնդիրը լուծվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոքր կենտրոնում հոսանքազրկումները չեն դադարում, ինչպես պարբերաբար, այնպես էլ երկար ժամանակով։

Հանրապետության 61 հասցեում երեկվանից մինչ այսօր հոսանքազրկված է, ինչի հետևանքով էլ որոշ հաստատություններ չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքը։

Նշենք նաև, որ պարբերաբար հոսանքազրկվում են քաղաք Երևանի շատ այլ հասցեներ, ինչը ևս դառնում է մեծ խնդիր։

Երեկ ժամը 18։30-ի հատվածում Աբովյան փողոցը հոսանքազրկված է եղել, ինչի պատճառով էլ չէին աշխատում փողոցներում տեղադրված լուսացույցերը, ինչն էլ իր հերթին ստեղծել էր խցանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Երևան հէկ-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ մինչ օրս շարունակվում են հոսանքազրկումները։

ArmLur.am-ը զրուցել է «ՀԷՑ»-ի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք հայտարարություն ենք տարածել այս մասին, վթար է տեղի ունեցել։ Այս պահին չեմ կարող ասել, թե խնդիրը երբ է վերջնական լուծվելու, ամեն օր այդ ուղղությամբ աշխատում ենք։ Երբ վերջնական կկարգավորվի, ևս հայտարարություն կտանք, որ վերջնականապես կարգավորված է»։

Նատալյա Սարջանյանը նաև նշեց, որ վթարի հետևանքով է, որ պարբերաբար հոսանքազրկումներ են լինում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս