Ամբաստանյալների տեղում պետք է վկաները լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայանում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի գործընկերոջ՝ Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքել են բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր: Գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները՝ հետագայում իրացրել այլ անձանց: Ցոլակ Պետրոսյանն էլ կամակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Արտակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ հափշտակել է մի շարք անձանց՝ առանձնապես խոշոր չափի գույքը, ինչպես նաև որպես արհեստ` զբաղվել է վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ: Վարդան Օհանյանին և Դավիթ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որպես արհեստ` զբաղվել են վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ /34 հատոր, կադաստրային գործերը, բանկային փաստաթղթերը, հաշվապահական փաստաթղթղեր, Ա. Մարտիրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերը` ընդհանուր 8 տուփ/:

Իր ցուցմունքում Թադևոսյանը նշեց, որ Ռազմիկ Ավագյանը խարդախություն է արել և փորձել վարկաբեկել իրենց:

Իսկ Ջաբոյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանը պետք է վերսկսի գործի քննությունը, իսկ վկաները պետք է ամբաստանյալների կարգավիճակում լինեն:

Նախագահողը ընդհատեց` ասելով, որ գործով կա 209 տուժող` չնայած նրանք ներկայացրել են ընդամենը 37-ին:

Նշենք նաև, որ այս պատմության մեջ շրջանառվում էր նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը:




Լրահոս