ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ալեքսանդր Ազարյան) կսկսվի Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիկնապահ Գայդի գործով դատավարությունը:  Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 8 մեղադրյալ, որոնցից 3-ը` Արմեն Սարգսյանը` Գայդը, եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահն ու վարորդն են կալանավորված, իսկ մնացածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` քաղաքից չբացակայելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կալանավորված Օնիկ Հովհաննիսյանի եւ Սեդրակ Հովհաննիսյանի կանայք հայտնեցին, որ իրենց ամուսիններն ապօրինի են կալանավորված: Նրանց խոսքերով` Հովհաննիսյանների մասով գործը սարքել են դատախազ Հովսեփ Սարգսյանը եւ ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:




Լրահոս