ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արթուր Թամրազյան) կսկսվի Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հիշեցնենք, որ մարզպետը 2,5 մլն դրամ է պահանջում թերթից` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց: Նվեր Պողոսյանը վիրավորվել է, քանի որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր հոդված Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցչի քննության մասին, որում հաղթելու համար մարզպետն իր վարորդի միջոցով քաղաքացի Աննա Թորոսյանի մրցակցից 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել: Հիշեցնենք, որ մարզպետի կաշառքի գործը քննվում է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում, եւ դեռ պարզ չէ` Նվեր Պողոսյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ:




Լրահոս