
Թուրքիայի՝ երկրի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ թակարդում հայտնված մի կնոջ և երկու երեխայի», – հայտնում է հեռուստաալիքը։
Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ինքնաթիռներ և ուղղաթիռներ: