ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետբյուջեի քննարկումների ժամանակ իրենց աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմած քաղծառայողների հանդեպ սկսվել է հալածանքների շարք: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ նրանց այս օրերին հեռացնում են աշխատանքից: Եւ սա այն բանի համար, որ քաղծառայողները Ս.Սարգսյանին էին հիշեցրել նրա նախընտրական ծրագրի դրույթներից մեկը, որ 2012թ. արդեն պետք է բարձրացված լինեն իրենց աշխատավարձերը, ինչը, սակայն, հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսված չէ: Այդ փաստը հաստատեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից` հայտարարեց, որ այս իշխանությունները խոչընդոտ են քաղաքացիական հասարակության ճանապարհին:




Լրահոս