
«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» ավարտից հետո ATP-ն հրապարակել է թենիսիստների դասակարգման թարմացված աղյուսակը։
Լավագույն տասնյակում երեք փոփոխություն է եղել։ Ավստրալացի Ալեքս Դե Մինորը 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ, Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) նահանջել է 8-րդ տեղ։ Կասպեր Ռուդը կորցրել է մեկ տեղ և այժմ 9-րդն է։
Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Կառլոս Ալկարասը (Իսպանիա), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան)։
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը մեկ կետով և այժմ 21-րդն է։