
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
«Նախարարները երկու պատմական որոշում կայացրին Հայաստանի հետ հարաբերությունների համար, նրանք հավանություն տվեցին վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը և ընդունեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու ծրագիրը»,- ասել է Բորելը։