
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնությունում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 88:72 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին`մրցելով Ադրբեջանի հետ: