Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական խաղում հաղթել է չեխական ակումբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի հանդիպումներից առաջ ընկերական խաղ է անցկացրել չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 99:93 հաշվով։

Ռեքս Քալամյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիայի թիմին:




Լրահոս