
Հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կայացել է գյուղի բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Վերջին 50 տարվա ընթացքում կենտրոնը հիմնովին չէր նորոգվել:
Բժշկական կենտրոնի նորոգման համար իրենց օգնությունն են ցուցաբերել ԱՄՆ-ի «Միացյալ Հայկական Սփյուռք» և «Միացյալ Նահանգների մարդու իրավունքների հայկական խորհրդի» կազմակերպության անդամները՝ Անուշ Մուրադյանի, Իննա Դալդալյանի և մյուս հայորդիների նվիրատվությամբ և ֆինանսական աջակցությամբ։
Բժշկական կենտրոնը արմավիրցիներին կսպասարկի բարձրակարգ և նորոգված սարքավորումներով ու բժշկական պարագաներով։
Գյուղացիների խոսքով այս ներդրումն աննախադեպ է և մեծ զարկ է տալիս գյուղական համայնքի զարգացմանն ու վերելքին։