
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստվել է նույն ուժերի կողմից, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա ընդհանուր ոճ է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին»,-ասել է Կոբախիձեն: