Շոլցը մտադիր է կրկին իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն, ԳՍԴԿ) հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«ԳՍԴԿ-ն շատ միասնական կուսակցություն է»,- ասել է Շոլցը լրագրողներին Բեռլինում հայացած ամառային մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։

«Եվ ես իմ թեկնածությունը կառաջադրեմ կանցլերի պաշտոնում, որպեսզի նորից դառնամ կանցլեր», – հայտարարել է Շոլցը:

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, կընտրվի նոր կանցլեր։ Շոլցն ավելի վաղ արդեն հայտարարել էր կրկին ԳՍԴԿ-ի թեկնածու կրկին դառնալու ցանկության մասին։ Շոլցն այժմ գլխավորում է կոալիցիոն կառավարությունը, որտեղ բացի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, մտնում են «կանաչները» և ազատ դեմոկրատները:




Լրահոս