Վլադիմիր Հակոբյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի վետերանների առաջնությունում:
Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և առաջնության միակ մասնակիցն է, որը պարտություն չի կրել։
Առաջնությանը մասնակցում է նաև գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, որը ունի 3.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։