ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ գործարք չկամենալու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ գործարք չկամենալու հարցում: Այս մասին ասված է արմատական շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև հենց նա է ձախողել բոլոր ջանքերը, որոնք նպատակաուղղված էին պատերազմի դադարեցմանը և գերիների ազատ արձակման շուրջ գործարքի կնքմանը, չնայած Եգիպտոսի և Կատարի մեր եղբայրների մշտական ​​միջնորդական ջանքերին, չնայած շարժման ցուցաբերած ճկունությանը և դրական տրամադրվածությանը», – ասված է հայտարարության տեքստում։

ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուի վրա է բարդել «այդ մոտեցման հետևանքների և Գազայի հատվածում պահվող պատանդների ճակատագրի համար լիակատար պատասխանատվությունը»:

Հուլիսի 24-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրեական պետությունը կշարունակի ռազմական գործողությունը անկլավում, մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը և պատանդների վերադարձը:




Լրահոս