ՏԱՎՈՒՇՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԳԵՆԵՐԱԼ-ՆԱՀԱՆԳԱՊԵ՞Տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում  են, որ նոյեմբերի 13-ի Իջեւանի ընտրությունների ելքի վրա ազդել է նաեւ այն հանգամանքը, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գիտությամբ ընտրություններից մի քանի օր առաջ Երեւանից եկած, դիմակավորված հատուկ ջոկատային ոստիկանները լուսադեմին մտել են տասնյակ իջեւանցիների տներ, խուզարկություններ կատարել, ութ հոգու բերման ենթարկել: Հետո նրանց ազատ են արձակել: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նրանց բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ նախկինում հարուցված քրեական գործերի հետ առնչություն ունենալու կասկածանքով, սակայն ազատ արձակելուց առաջ իջեւանցիներին պատվիրել են քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրել Վարուժան Ներսիսյանին: Ոստիկանների նման պահվածքն իջեւանցիների շրջանում դժգոհություն է առաջացրել:  Նույն աղբյուրները որպես Տավուշի մարզպետի հավանական թեկնածու նշում են գեներալ Արշալույս Փայտյանի անունը, ով ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է: Գործելակերպով ոչ վճռական Արմեն Ղուլարյանի փոխարեն հանրապետականները կամենում են մարզպետ դարձնել գեներալին, քանի որ վախենում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող են ձախողվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս