ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

 

Armlur.am-ը այցելել է Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղ, որտեղից պարզ երեւում է, թե ինչ իրավիճակում է գտնվում գետը։

Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ շաբաթ եւ կիրակի օրերին Բջնիում մեծ տուրիստական հոսքեր են լինում, սակայն բոլոր այն թափոնները, պլաստիկե շշերը, որոնք լողում են գետով՝ զարմանք են պատճառում այցելուներին։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:

Տիգրանուհի Հայրապետյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է (ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես են հաշվարկվում խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները:

Ամալիա Միրզոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ խնամատարության բոլոր տեսակների համար յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության համար տրամադրվող միջոցների ամսական չափը կազմում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մեկ երեխայի խնամքի համար մանկատներում նախատեսված գումարի չափ: Ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եւ 30 տոկոս հավելավճարի չափով:

Ճգնաժամային եւ արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով՝ համաձայն պարզ հաշվարկի՝ ամսական աշխատավարձն ամսական միջին օրերի (30.4) վրա բաժանելու հաշվարկով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար խնամատար ծնողը ստանում է 100 տոկոս աշխատավարձ եւ խնամքի եւ դաստիարակության համար տրվող գումար:

 

 

 




Լրահոս